Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի մոտ 40 բնակչի

Ռուսաստանից ժամանած թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ խորհրդատվություն, բուժզննում և որակյալ բուժօգնություն են ցուցաբերում Ղարաբաղի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուս ռազմաբժիշկերը մեկ օրում ընդունել են Ղարաբաղի մոտ 40 բնակչի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդատվություն, բուժզննում և մասնագիտական բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ նեղ մասնագետներ։

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով

Բացի այդ, Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն իրենց գործընկերներին օգնել են վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդների հետ աշխատանքում:

Ավելի վաղ ՌԴ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումնեը Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով տեղափոխվել էին Երևան և մեկ օրում 300 կմ-անոց անցում կատարել տեխնիկայի հետ միասին՝ Երևան-Ստեփանակերտ ավտոշարասյան կազմում։

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։

ՀՀ-ում գործող կապի օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

Նախօրեին օրը Մարտակերտում սկսվել էր երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են