Ստեփանակերտում սկսել են աշխատել խանութները, վարսավիրանոցները, հանրային տրանսպորտը

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության իրենց խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է հեռավոր բնակավայրերի հետ հաղորդակցությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Որտեղ են տեղավորում տունը կորցրած արցախցիներին. Ստեփանակերտի քաղաքապետը մանրամասնում է

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության իրենց խնդիրները:

Մասնավորապես, ռուս խաղաղապահները հյուսիսային և հարավային պատասխանատվության գոտիներում իրադրության շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետում:

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտը վերադառնում է խաղաղ կյանքին։

Քաղաքում վերականգնվում է ճանապարհային երթևեկության, քաղաքացիական ենթակառուցվածքների սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:

Սկսել են աշխատել խանութները, վարսավիրանոցները, հանրային տրանսպորտը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Կուժը և կուլան լոխ ղարաբաղցու գլխինա կոտրվալ. ստեփանակերտցի մսագործը շարունակում է աշխատել