ՌԴ–ից Հայաստան է մեկնել ընդհանուր առմամբ 42 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

Օդանավերը նոյեմբերի 13-ին Հայաստան կհասցնեն ավելի քան 100 զինծառայողների: Ինքնաթիռներով նաև ավտոմեքենաներ են տեղափոխվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր ռուս խաղաղապահներին տեղափոխողող ևս 8 ինքնաթիռ է ուղևորվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներն արդեն դուրս են եկել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։ Օդանավերը Հայաստան կհասցնեն մեծ բեռնունակություն ունեցող ավելի քան 10 ավտոմեքենաներ, ինչպես նաև ավելի քան 100 զինծառայողներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ արդեն 42 ինքնաթիռ է ուղարկվել Հայաստան։

Հիշեցնենք` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու. Զախարովա

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին արդեն անցակետ է տեղադրվել. տեսանյութ