Մոլորված ու Ադրբեջանում հայտնված զինծառայողի նկատմամբ 5 հոդվածով քրգործ է հարուցվել

ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով:

«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։

Նաիրա Զոհրաբյանը հայ սպայի հարցով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Հիշեցնենք` Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին։ Ըստ հաղորդագրության` օգոստոսի 23-ին` ժամը 05:45-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է։ ՀՀ ՊՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հերթական սուտ տեղեկությունը։

Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին