Խոշոր ավտովթար Կոտայքում. վիրավորների թվում երեխաներ կան

Վթարի հետևանքով կա վեց վիրավոր. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով նրանք հոսպիտալացված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:50-ի սահմաններում Հայֆիդայինների փողոցում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Երևանում փորձել են գողանալ վճարային տերմինալը. մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ՝ Հրազդանի բնակիչներ 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, ինչպես նաև Mercedes -ի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երևանի բնակիչ 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ավտովթարի մանրամասները պարզվում են։