Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվե՞լ. բժիշկները նոր մանրէահիմք են հայտնաբերել

Մասնագետների խոսքով` դեռևս հաստատված չէ, որ G614 վիրուսի կրողներն ավելի վարակիչ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ֆիլիպիններում կորոնավիրուսի` մուտացիայի ենթարկված մանրէահիմք է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է The Straits Times-ը։

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»

G614 նոր մանրէահիմքը հայտնաբերել են Կեսոն Սիթիի հիվանդների մոտ։ Բժիշկների տվյալներով ՝ մուտացիան ի հայտ է եկել դեռ հունիսին։

Միաժամանակ բժիշկները հայտնում են` դեռևս հաստատված չէ, որ G614 վիրուսի կրողներն ավելի վարակիչ են, քան նրանք, ում մոտ կորոնավիրուսի սկզբնական մանրէահիմք է հայտնաբերվել:

Նրանց խոսքով ՝ վիրուսի մուտացիան ամենայն հավանականությամբ չի ազդի կլինիկական ցուցանիշների վրա։

Բժիշկները հույս ունեն, որ վարակի նոր մանրէահիմքը չի ավելացնի մահացության թիվը։

Ինչպես կարող է մաթեմատիկան օգնել քաղցկեղի դեմ պայքարին. պատմում է հայ գիտնականը