ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ։
Կորոնավիրուսային իրավիճակն առայժմ Ռուսաստանին թույլ չի տալիս վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։
Զայցևը նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունն ակտիվ աշխատանք է իրականացում միջազգային ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Սակայն մարտին հաստատված ժամանակավոր սահմանափակումների (որոնք արգելում են Ռուսաստան մտնել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց), ինչպես նաև ՌԴ քաղաքացիների կողմից պետության սահմանները օդայինից բացի այլ ճանապարհով հատելու արգելքի լիակատար չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։
«Տեսանելի ապագայում դիտարկվում է նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնումը, եթե երկրները համապատասխանում են որոշակի չափորոշիչների` վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Հիվանդացության աճի օրական տեմպը` մեկ տոկոս»,-հայտարարել է Զայցևը։
«Իրար մեջ դեռ չեն կարողանում պարզել». Պուտինը` միջազգային ավիահաղորդակցության մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչությունն այժմ վերլուծում է արտասահմանյան ավիաչվերթեր ընդունելու` տարբեր երկրների պատրաստակամությունը և այդ կապակցությամբ սահմանված հատուկ պահանջները: Խոսքն օտարերկրացիներին կարանտինի տեղավորելու և թեսսավորման վկայականների անհրաժեշտության մասին է։
Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ