ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։
«Կարմիրգրքյան թռչունը գտնվել էր նախորդ տարվա աշնանը՝ թևի վնասվածքով։ Նա անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն` բուժման, խնամքի և վերականգնման նպատակով։ Նա վերադարձվել է «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտի, որտեղից էլ գտել էին նրան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում
«Դե գնա, գնա»,–վանդակից հանելիս սև արագիլին խրախուսում էին «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցները։
Թռչունը բնության գիրկ է վերադարձվել լիովին ապաքինված, նրա մոտ անցել է փետրավորման շրջանը։ Մասնագետներն օղակավորել են սև արագիլին և բաց թողել։ Օղակավորման շնորհիվ հետագայում հնարավոր կլինի պարզել թռչնի գտնվելու վայրը։
Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են. մեկ տարի անց խնդիրը ծագել է այլ մարզում