ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Մայիսի 23–ին առողջության վատթարացում է նկատվել հաստատությունում գտնվող անձանցից մեկի` 23–ամյա աղջկա մոտ`կապված նրա խրոնիկ հիվանդության հետ։ Նրան տեղափոխել են բուժկենտրոն, թեստավորում են իրականացրել, և պատասխանը դրական է եկել»,–ասաց նա։
Մարտիրոսյանի խոսքով` այս պահին մեկուսացվածների թիվը 21 է։ Նրանց այսօր, հավանաբար, կթեստվորեն։ Մարտիրոսյանը խոստացավ արդյունքների հայտնի լինելու դեպքում հավելյալ տեղեկություն տրամադրել։
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402։
Հիեցնենք` մայիսի 25–ին պարզ դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ևս 15 վարակակիր կա։
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են