ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
«Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա»,-գրում է կայքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։
Հայաստանում կորոնավիրուսից երեք տղամարդ է մահացել
Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։
Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ-ում։