ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին և հայտնել, որ իր ղեկավարած պետությունն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը ԱՀԿ-ին, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում բարեփոխումներ չիրականացնի:
Թրամփը նշել է, որ Սպիտակ տան վարչակազմը հետաքննությունն է անցկացել պարզելու համար, թե ինչպես է ԱՀԿ–ն արձագանքել կորոնավիրուսի համավարակին։
«Ստուգումը հաստատեց այն մտավախությունները, որոնց մասին ես խոսում էի վերջին ամսվա ընթացքում։ Ի հայտ եկան նաև այլ մտավախություններ, որոնց պետք է արձագանքեր ԱՀԿ–ն», - գրել է Թրամփն իր նամակում, որը հրապարակել է Twitter-ում։
ԱՄՆ նախագահը պահանջել է շուտափույթ բարելավել իրավիճակը և «անկախանալ Չինաստանից»։
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը
«Ակնհայտ է, որ համավարակին արձագանքելու ձեր սիստեմատիկ սխալները թանկ են նստել աշխարհի վրա, - նշել է նա։
Թրամփն ընդգծել է, որ արդեն սկսել է ԱՀԿ-ի հետ քննարկել կազմակերպության բարեփոխման հարցը:
Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հնարավոր է նվազեցնել. գիտնականները լուծում են գտել