ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram –ում տեսանյութ է հրապարակել, որում նրա սկեսուրը ՝ թատրոնի և կինոյի դերասանուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Լաուրա Աշոտի Գևորգյանը (Քեոսայան), հայկական երգեր է երգում։
«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել, որ երգի, բայց այ սեփական ծննդյան օրը կարելի է»,– տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:
Ոսկի է, ոչ թե սկեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը վարդագույն կոստյում չի հագնի
Դերասանուհի Լաուրա Գևորգյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է։ Առաջին անգամ նկարահանվել է 1968 թվականին «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում։ Հիմնականում նկարահանվել է ամուսնու՝ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերում։ Շատերը նրան հիշում են նաև «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում խաղացած դերով։
Մարգարիտա Սիմոնյանի՝ սկեսուրի ու ամուսնու նախկին կնոջ հանդեպ սերը ապշեցրել է օգտատերերին