Գեղեցիկ դիմագծեր և 180-190 սմ հասակ. ՊՆ–ն զորակոչիկների ընտրություն է իրականացնելու

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացողները պետք է առաջիկա հինգ օրում դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական պատվո պահակախմբի ցնցող ելույթը հիացրել է նաև The Independent–ին. տեսանյութ

«Զորակոչիկների ընտրությունն իրականացվելու է դեկտեմբերի 19-ին և 20-ին N զորամասի տարածքում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Պատվո պահակախմբի վաշտի հիասքանչ ելույթը

Նշենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։ Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը: