ՔԿ-ն հերքում է. Վանեցյան–Խաչատրյան սկանդալային գաղտնալսման գործով որևէ անձ չի ձերբակալվել

Հայկական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ երկու ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսման գործով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Սկանդալային գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել էՀայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Դիլիջանի քաղաքապետը կալանավորվել է

Խոսքն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման մասին է:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ այն անձը, որը գաղտնալսել է երկու պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունները, իբր ձերբակալված է և Ռուսաստանի քաղաքացի է:

Մինչդեռ Հարությունյանը նշել է, որ այս քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունեցողներ չկան:

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա հետ առերեսում է եղել

«Քրեական գործով ոչ ոք չի կալանավորվել», - գրում է ՔԿ ներկայացուցիչը՝ հորդորելով մամուլին չտարածել կեղծ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Հայտնի է` ում են բերման ենթարկել փոխնախարար Լոռեցյանի հետ

Նրանք քննարկում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Կառավարության ղեկավարն այդ արտահոսքերը որակել էր որպես  հակահեղափոխական փորձ: