Հաշմանդամություն ունեցող անձինք և հայտնիները` մեկ բեմում. նորաձևության շքեղ ցուցադրություն

Սոնա Ռուբենյանը, Սրբուկը, Մանե Գրիգորյանը, Լուսինե Թովմասյանը և հաշմանդամություն ունեցող անձինք ցուցադրեցին հայ տարբեր դիզայներների աշխատանքները։
Sputnik

Վառ շրթներկ, յուրօրինակ հագուստ ու ինքնավստահ կեցվածք. հաշմանդամություն ունեցող անձինք ու հայ հայտնիներն այսօր նորաձևության ցուցադրության էին մասնակցում։ «Ուժեղ ենք միասին» խորագրով նորաձևության ցուցադրությունը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը` ՀՀ–ի և ԵՄ–ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ։

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

Ցուցադրությանը մասնակցում էին երգչուհիներ Սոնա Ռուբենյանը, Սրբուկը, Մանե Գրիգորյանը, ինչպես նաև «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։

Ցուցադրության սկզբում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ միջոցառմամբ ԵՄ–ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ, և ներառականության գաղափարը շատ կարևոր է։

«Մեր խորին համոզմունքն է, որ միասնաբար մենք ավելի ուժեղ ենք»,– ասաց նա։

ԵՄ դեսպանի խոսքով` Հայաստանը կարող է դառնալ ամենամեծ ներառական համայնքը, եթե ներդրումներ իրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց հոգ տանողների համար։

Նշենք, որ մոդելները ցուցադրում էին հայ տարբեր դիզայներների աշխատանքները։

Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան