Դարբնիկում շմոլ գազից 3–10 տարեկան երեխաներ են թունավորվել

Հիվանդանոց տեղափոխվածների կյանքին և առողջությանն այս պահին վտանգ չի սպառնում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Արարատի մարզում 6 մարդ  թունավորվել է շմոլ գազից։ Նրանցից 5-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Թունավորում շմոլ գազից. Լիճքի 5 բնակչի հիվանդանոց են տեղափոխել

Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։

Բժշկական կենտրոն ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։

Շմոլ գազից Երևանում թունավորվել է 6 երեխա

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել  Արարատի մարզի Դարբնիկ գյուղից, որտեղ և  թունավորվել են շմոլ գազից։

Գյումրիում ընտանիքի 8 անդամ թունավորվել է շմոլ գազից

Կայքի տեղեկացմամբ` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: