ՌԱԴԻՈ

Բոզոյան. «ՌԴ-ն միանշանակ կշահի մեր հանդեպ դիվերսիֆիկացված քաղաքականությունից»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին և այն հարցերին, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:
Sputnik
Բոզոյան. «ՌԴ-ն միանշանակ կշահի մեր հանդեպ դիվերսիֆիկացված քաղաքականությունից»

Հայ-ռուսական փոխգործակցությունը չի կարող չզարգանալ, որովհետև երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, և դրանց ենթատեքստում, բնականաբար, կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է հետաքրքրեն կողմերից յուրաքանչյուրին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` նկատի ունենալով սպառազինությունների խնդիրը, գազի գնի հարցը:

ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմակայանի հզորությունը գրեթե կկրկնապատկվի

Բոզոյանի խոսքով` համապատասխան քայլերի շրջանակում այդ խնդիրները պետք է քննարկվեն և համալիր լուծումներ ստանան:

«Այդուհանդերձ, հայ-ռուսական հարաբերություններում որոշ հարցեր ճշգրտման կարիք ունեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք լուծել մեր սպառազինության հետ կապված խնդիրը, որպեսզի վերականգնենք հավասարակշռությունը հարևան Ադրբեջանի հետ: Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն ունի նավթադոլարներ, հետևաբար պետք է կարողանանք կոմպենսացնել այդ հանգամանքը»,- նշում է քաղաքագետը:

Բոզոյանի համար հասկանալի է, որ ՌԴ-ն ուզում է իր ազդեցությունը պահպանել նաև Ադրբեջանի վրա, նույնիսկ ընկալելի է զենքի վաճառքի գործարքը, սակայն մյուս կողմից մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնենք ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի նկատմամբ: Կարևոր է նաև, որ հայկական կողմը ՌԴ-ից սպառազինություններ գնի մատչելի գնով: Հավասարակշռությունը բխում է նաև Ռուսաստանի շահերից, որովհետև դրա խախտումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, անգամ պատերազմի:

«Երկրորդ կարևոր գործոնն առնչվում է գազի գնին, որն անչափ հուզում է մեր ազգաբնակչությանը և ընդհանրապես կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության բնականոն կենսագործունեության համար»,- նշում է նա։

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին

Քաղաքագետը մատնանշում է այն հանգամանքը, որ երկու երկրների քաղաքական վերնախավերի միջև ՀՀ-ում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո որոշ հարցերում առաջացել է իրողություններն ավելի խորքային ընկալելու անհրաժեշտություն: Ըստ այդմ՝ Ռուսաստանը պետք է վերանայի ՀՀ-ի հանդեպ իրականացվող «մեկ պատուհանի» քաղաքականությունը և սկսի աշխատել հասարակության ավելի լայն շերտերի հետ:

Բոզոյանի համոզմամբ՝ ՌԴ-ն միանշանակ կշահի մեր հանդեպ դիվերսիֆիկացված քաղաքականությունից: