Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ

Մենք արդեն տեսել ենք՝ ինչպես են նեյրոցանցերը փոխարինում հայտնի մարդկանց դեմքերը ֆիլմերում կամ մեր փոխարեն ավարտին հասցնում գեղանկարը, բայց այս մի նեյրոցանցը մեկ այլ մակարդակի է հասել և խոսում է հայտնի մարդկանց ձայներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik.«Ռոբոտ Վերա» արհեստական բանականության վրա աշխատող թիմը և կինոպրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը համատեղ աշխատանքի միջոցով ստեղծել են Vera Voice համակարգը, որը կարողանում է վերարտադրել ցանկացած մարդու ձայն։ Այս պահի դրությամբ արհեստական բանականությունը գեներացրել է Քսենյա Սոբչակի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Պոզների ձայները։

Սա միևնույն ժամանակ և՛ տպավորիչ է, և՛ սարսափելի, քանի որ տեխնոլոգիան, բացի անվնաս շնորհավորանքներում և «գլխինսարքոցիներում» օգտագործվելուց, կարող է նաև կիրառվել կեղծ լուրերում։

«Ռուբիկ-կուբիկի» ևս մի տարբերակ կստեղծվի. ի՞նչ տեսք կունենա նոր գլուխկոտրուկը

Երբ վերջնական տեսքով հասանելի կլինի նեյրոցանցը, և արդյոք այն նախատեսված է բոլորի համար, թե միայն բիզնեսով զբաղվող ընկերությունների, դեռ պարզ չէ։

Այ քեզ բան․ սմարթֆոնն արդեն երկու տակ է ծալվում, չի «խեղդվում», իսկ 6G-ն «ճանապարհի՞ն» է