ՌԱԴԻՈ

Բագրատունի. «Դեռ վաղ է եզրակացնել, որ ժողովուրդը կհեռանա փողոցներից»

Լիբանանում ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է: Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ ժողովրդի պոռթկումը տարիներով կուտակված խնդիրների հետևանք է։
Sputnik
Բագրատունի. «Դեռ վաղ է եզրակացնել, որ ժողովուրդը կհեռանա փողոցներից»

Այն, ինչ կատարվում է Լիբանանում, հետևանքն է այն անտարբերության, որ վերաբերում է երկրում կոռուպցիայի, գողության, սոցիալական վիճակի հետ կապված անարդար որոշումներին։ Sputnik Արմենիայի եթերում Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր ասաց Հակոբ Բագրատունին:

Անհրաժեշտ է, որ ներկա կառավարությունը մնա. Արամ Ա կաթողիկոսը դիմել է Լիբանանի ժողովրդին

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով` փողոց ելած ժողովուրդը ոչ մի հեղինակություն չի ընդունում, բայց մյուս կողմից, ըստ Բագրատունու, թեկուզև այս ցույցերին մասնակցում են երկրի տարբեր համայնքների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն բոլորն էլ միավորված են լիբանանյան դրոշի ներքո:

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորը ընդգծում է կառավարության կողմից հնարավորինս արագ ժողովրդին գոհացնող որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, որի մասին շեշտել են նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

«Վստահ ենք, որ նախարարների խորհուրդը նման որոշումներով դուրս պիտի գա այս կացությունից, սակայն դեռ վաղ է եզրակացնել, որ ժողովուրդը կհեռանա փողոցներից»,- ասում է Բագրատունին` նկատելով որ իրավիճակի հանդարտվելը որոշ ժամանակ է պահանջում:

ՀՀ քաղաքացիներին կոչ են անում Լիբանանում հեռու մնալ մարդաշատ վայրերից

Նա կարծում է` եթե ներքաղաքական ճգնաժամն արագ չհաղթահարվի, տևական լարված վիճակը կարող է բերել նաև արտաքին միջամտությունների, կրոնական հիմքով լարվածության ճյուղավորումների, ու Լիբանանը կարող է շատ ավելի վտանգավոր իրավիճակում հայտնվել:

Արդեն մի քանի օր է` Լիբանանում զանգվածային ցույցեր են կազմակերպվում։ Ցուցարարները պահանջում են երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի և վարչապետի հրաժարականը։

Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեսպանատները կշարունակեն հայկական անձնագրեր տրամադրել