ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13–ին բանակցություններ կվարի թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդ մասին նա գրել է Twittert–ի իր էջում։
Այստեղ հատկապես աչք է ծակում Էրդողանի հասցեին Թրամփի հռետորաբանության փոփոխությունը։ Դեռ երեկ նա խոստանում էր «քանդել ու կործանել» Թուրքիայի տնտեսությունը, իսկ այսօր արդեն Էրդողանը Թրամփի համար դարձել է ԱՄՆ–ի «խոշոր առևտրային գործընկեր»։
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիան
«Շատերը մոռանում են, որ Թուրքիան ԱՄՆ–ի խոշոր առևտրային գործընկերն է, որը պողպատյա երեսվածք է արտադրում F-35–ի համար», – գրել է Թրամփը։
Ավելին, նա նշում է, որ թուրքերի հետ հեշտ է համագործակցելը, որ թուրքերն իրեն օգնել են փրկել շատերի կյանքն Իդլիբում, ինչպես նաև իր խնդրանքով ողջ–առողջ վերադարձրել են քահանա Էնդրյու Բրենսոնին։
«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել
Վերջում Թրամփը հերթական անգամ նշել է, որ ԱՄՆ–ը պետք է վաղուց դուրս գար անվերջանալի պատերազմներից։