«Արդշինբանկի» կառավարիչը ձերբակալվել է. նա կասկածվում է 122 միլիոն հափշտակելու մեջ

Խոշոր գումարի հափշտակության մեջ կասկածվում է բանկի կառավարիչը, որն օրեր առաջ գումարը վերցրել էր ու անհետացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ոստիկանները ձերբակալել են «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարիչ, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ «Արդշինբանկի» «Արտաշատ« մասնաճյուղի դրամարկղից կառավարիչը խոշոր չափի գումար է հափշտակել և դիմել փախուստի։

Բիզնեսմեն իրանցուց Երևանում մեծ գումար են գողացել. կասկածյալը 27 տարի նստած է եղել

Հափշտակված գումարը կազմում էր 122 մլն դրամ:

Կատարվում է նախաքննություն։