Կոտայքի մարզում 20-ամյա երիտասարդ է դանակահարվել. տղայի վիճակը ծանր է

Երիտասարդին վիրահատել են, սակայն հիվանդանոց այցելած ոստիկաններին չի հաջողվել զրուցել նրա հետ, քանի որ տղան անգիտակից վիճակում է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  2 հոկտեմբերի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  երեկ Երևանում մոտ 20 տարեկան երիտասարդ է հոսպիտալացվել։  Նա դանակահարված է եղել, վնասվածքը`  կրծքավանդակի ձախ հատվածում։ Երիտասարդին վիրահատել  են. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Տղային հիվանդանոց տեղափոխելուց հետո բուժհաստատություն են այցելել ոստիկանության ծառայողները, որոնց, ըստ խոսակցությունների՝  չի հաջողվել զրուցել տուժածի հետ, քանի որ երիտասարդը անգիտակից վիճակում է եղել։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ իրավապահներին հաջողվել է պարզել, որ դանակահարությունը տեղի է ունեցել  Կոտայքի մարզում։

Պարզվել է նաև նրան վնասվածք հասցրած տղայի ինքնությունը, որն ըստ որոշ խոսակցությունների՝  18 տարեկան է։

Եղեգնաձորում կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

Թե ինչն է եղել երիտասարդների միջև տեղի ունեցածի պատճառը, մեզ չհաջողվեց պարզել։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։