Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը

Կարապի լճում գաթայի տոն է։ Արդեն երկրորդ անգամ քաղցրասերներն այստեղ կարող են համտեսել ամենամեծ հայկական քաղցրահամ գաթա. այս տարի այն իր երկարությամբ ու կշռով գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. 65 մ երկարություն և 410 կգ կշիռ. «Կարապի լճում» անցկացվեց «Աշխարհի ամենամեծ գաթա 2019» միջոցառումը։ Ռեկորդային գաթան համտեսեցին միջոցառման հյուրերը, երևանցիներն ու զբոսաշրջիկները:

Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը

Միջոցառման կազմակերպիչը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն է։ Ըստ կազմակերպիչների՝ այս միջոցառումը նախորդի շարունակությունն է, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին:

«Նախորդ տարի մենք թխեցինք աշխարհի ամենամեծ գաթան, որը Գինեսի գրքում գրանցվեց, այն կշռում էր 368 կգ , իսկ գաթայի երկարությունը 60 մետր էր: Մենք որոշեցինք, որ այս միջոցառումը դարձնենք ամենամյա և կազմակերպենք այն մեր սիրելի քաղաքի տարեդարձին ընդառաջ »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը

Երեմյանը նկատեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հատկապես  զբոսաշրջիկները մեծ ոգևորությամբ են համտեսում հայկական գաթան և ի նշան հավանության, գոհունակությամբ ժպտում` չմոռանալով հայերենով ասել՝ «շնորհակալություն»:

«Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները ռեկորդային գաթան թխել են երկու օրում, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են 10օր են։ Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու համար պահանջվել է 150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 500-ից ավելի ձու, 50կգ-ից ավելի շաքարավազ, նույնքան էլ նուշ ու չրեր:

Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը

«Այս տարի գաթայի պատրաստման համար աշխատել ենք 6 հոգով: Միակ դժվարությունն այն էր, որ պետք է ամեն ինչ արագ անեինք, որպեսզի գաթան թարմ լիներ»,-նշեց «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանը և հավելեց, որ գաթայի բաղադրատոմսը նորացված է:

Ըստ Անահիտի՝ գաթան կարող է բավականացնել  ավելի քան 5000 մարդու:

Հավելենք, որ հայական  իրականության մեջ գաթան կարևոր խորհուրդ ունի. այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղանները,  հաջողություն և երջանկություն է խորհրդանշում:

Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը

Մեր տատիկները գաթայի վրա յուրահատուկ նախշեր են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, այդ թվում՝  խաչ: Ըստ ավանդազրույցի` դա արվել է չար աչքից ազատվելու համար:

Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։