Արտակ Դավթյանն Արցախում է. նրան ընդունել է Բակո Սահակյանը

Բակո Սահակյանի հետ հանդիպումից բացի, Արտակ Դավթյանը քննարկում է ունեցել նաև Արցախի պաշտպանության նախարարի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Սեպտեմբեր — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:  Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ոչ մի գլխավոր շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի պաշտոնավարել. Արտակ Դավթյան

«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել էր հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:

Սպառազինության համալրման հարցում շոշափելի արդյունքներ կան. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել էր օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:

Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին և քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները: