Երկու էլիտար հարսանիք. մեկը` վերջերս փոթորիկ առաջացրած Գևորգ Թամամյանինն է. «Հրապարակ»

«Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է սպասվող էլիտար հարսանիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթի տվյալներով` մոտ օրերս ևս երկու էլիտար հարսանիք է կայանալու Երևանում։ «Մեկը նախկինների ներկայացուցիչ՝ «Հայնավթամթերք» ընկերության նախագահ, նախկին պատգամավոր Վահագն Գրիգորյանի դստեր հարսանիքն է՝ էլիտար «Դվինում», սեպտեմբերի 6-ին։

Առաջիկայում ևս մեկ էլիտար հարսանիք կլինի. Սերժ Սարգսյանը հրավիրվածների մեջ է. «Հրապարակ»

Մյուսը առողջապահության համակարգում փոթորիկ առաջացրած Գևորգ Թամամյանի՝ Արսեն Թորոսյանի նախկին խորհրդականի հարսանիքն է, որը կայանալու է «Մեգերյան կարպետ» ընկերության դահլիճում, բավականին համեստ մասշտաբներով։ Նրա ընտրյալը բժշկուհի է»,–գրում է թերթը:

Նշենք, որ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը օգոստոսի 20–ին է հեռացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուռուցքաբանության գծով խորհրդատուի պաշտոնից։Սեպտեմբերի 3–ին Թամամյանը տապալեց նախարար Թորոսյանի մամուլի ասուլիսը` պահանջելով նրա հրաժարականը։