ՌԱԴԻՈ

Ավետիսյան․ «Ներդրումների համար ամենակարևորը պայմանների առաջադրումն է»

Սյունիքի մարզը ունի տնտեսական զարգացման մեծ ներուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Sputnik
Ավետիսյան․ «Ներդրումների համար ամենակարևորը պայմանների առաջադրումն է»

Սյունիքի մարզը ունի տնտեսական զարգացման մեծ ներուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում  ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Ներդրումների համար ամենակարևորն այն է, թե ինչ պայմաններ ենք մենք առաջադրում ներդրողների համար»,-ասել է Ավետիսյանը։

Այս իմաստով, ըստ տնտեսագետի, նախորդ տարվա քաղաքական փոփոխությունից հետո շարունակվում է անորոշությունը ներդրումային միջավայրում։ Օրինակ,  վերջին օրերին դատական համակարգի նկատմամբ կտրուկ գործողությունները տնտեսական իմաստով ռիսկեր և անորոշություն են պարունակում ներդրողների համար։ 

Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում սմարթ հեռուստացույցների արտադրություն բացել

Տնտեսագետը կարծում է, որ Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, հարևանությամբ մեծ պահանջարկներ ունեցող երկրի՝ Իրանի գոյությունը և գյուղատնտեսական, կլիմայական բարենպաստ պայմաները օգտագործելով՝ հարկավոր է տնտեսական ակտիվություն բերել Սյունիքի մարզում։

Ըստ Ավետիսյանի՝ տնտեսական հեղափոխությունը հնարավոր է համակարգված մոտեցման և իրակական քայլերի արդյունքում։ 

Հիշեցնենք, որ Սյունիքում անցկացվեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում էր վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովի նպատակն է Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և  արտերկրում ձեռնարկատիրություն ծավալող և բիզնես շահեր հետապնդող գործարարների։