«Հայաստանը հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ». Լիոնի փոխքաղաքապետ

ՀՀ վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: Այս մասին հայտարարել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը՝ այսօր ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Քաղաքացու օրը որոշ փողոցներ փակ են լինելու. տեսանյութ

«Հայաստանում բացվել է պատմական նոր էջ և այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ»,- ասել է նա:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի կերպով ընդգծում է մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունները»,- ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում: