Շրի Լանկայում ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչություն կատարած գրոհայինների կայանը

Շրի Լանկայի իշխանությունն այսօր` ապրիլի 24–ին, հայտնել է, որ ամսի 21–ի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 359–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում ապրիլի 21–ի պայթյունների հետևանքով 359 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Ada Derana տեղեկատվական գործակալությունը։

Ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ ձերբակալվել են 18 մարդ, նրանցից չորս ռադիոապարատ ու մոտոցիկլետներ են բռնագրավել։

Շրի Լանկայում խուճապ չկա՞. հայուհին` ահաբեկչությունից հետո տիրող իրավիճակի մասին

Ահաբեկիչների կայանման վայրի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։

Սակրավորները ավտոբուսի մի քանի կանգառ են ականազերծել, հատուկ ծառայությունները շարունակում են պայթուցիկ սարքեր որոնել։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։