Մարգարիտա Սիմոնյանի երեխաները հայերեն են խոսում. մայրը տեսանյութ է հրապարակել

RT–ի և Spunik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր երեխաների տեսանյութը հրապարակել է Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. RT–ի և Spunik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաները հայերեն շատ լավ են խոսում։ Դրանում կարելի է համոզվել` դիտելով զվարճալի տեսանյութը, որը Սիմոնյանը հրապարակել է Instagram–ի իր էջում։

Կադրերում երևում է` ինչպես են Սիմոնյանի որդին ու դուստրը խաղում դինոզավրերի հետ և հայերեն խոսում։

«Ռուսաստանը փղերի հայրենիքն է, Հայաստանը` դինոզավրերինը», – կատակել է Սիմոնյանը։

Օգտատերերն անմիջապես արձագանքել են այս հրապարակմանը։

Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երեխայի են սպասում. տեսանյութ

«Ոչինչ հասկանալի չէ, բայց շատ ուրախ է», «Հիանում եմ ձեզնով, Մարգարիտա։ Երեխաներն այնքան մաքուր են խոսում մայրենի լեզվով։ Դա շատ կարևոր է», «Աստված իմ, ինչ լավիկն են։ Այնքան քաղցր են հայերեն խոսում», «Ինչ գեղեցիկ ու գրագետ են խոսում այս հրաշք երեխաները», – նման մեկնաբանություններ են գրել սոցցանցի օգտատերերը։

Ավելի վաղ RT–ի գլխավոր խմբագիրը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր երեխաներն ազատ խոսում են հայերեն։ Մայրենի լեզվից բացի, նրանք նաև մի քանի այլ օտար լեզուներ են ուսումնասիրում, մասնավորապես` չինարեն, անգլերեն և ֆրանսերեն։

Ուսուցիչները օրական մի քանի ժամով այցելում են նրանց տուն և երեխաների հետ ժամանակ անցկացնում, նրանց հետ մուլտֆիլմեր դիտում և տանում զբոսանքի։