Մոսկվայում ծափերով հրաժեշտ տվեցին Յուլյա Նաչալովային

Հրաժեշտի արարողությանը ներկա էին ռուսական էստրադայի աստղերն ու հարյուրավոր երկրպագուները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Այսօր Մոսկվայում հուղարկավորեցին ռուս երգչուհի Յուլյա Նաչալովային։

Super պարբերականը սգո արարողությունից տեսանյութ է հրապարակել համացանցում։

Դագաղի մոտ Նաչալովայի ծնողներն են, նրա նախկին ամուսինը` Եվգենի Ալդոնինն ու երգչուհի Լարիսա Դոլինան, որը Յուլյայի դստեր` Վերա Ալդոնինայի կնքամայրն է։

Դահլիճում մեծ էկրան է եղել, որի վրա երգչուհու լուսանկարներն են ցուցադրել։

Յուլյային հրաժեշտ են տվել Ֆիլիպ Կիրկորովը, Բարի Ալիբասովը, Զառան, Անաստասիա Ստոցկայան, Կատյա Լելը, Իննա Մալիկովան, Վլադ Տոպալովը, Վյաչեսլավ Մանուչարովը և բազում այլ արտիստներ, ինչպես նաև երկրպագուները։

Մոսկվայում ծափերով հրաժեշտ տվեցին Յուլյա Նաչալովային

Յուլյայի մամուլի քարտուղար Աննա Իսաևան լրագրողներին հայտնել է, որ երգչուհին քաղցկեղից չի մահացել։ Նա հաստատել է, որ Յուլյան շաքարախտ է ունեցել։ Դիահերձումը ցույց է տվել, որ Նաչալովան մահացել է արյան վարակից։

Յուլյային հրաժեշտ են տվել ծափերի ու «բրավոների» ներքո։

38 տարեկան երգչուհին մահացել է մարտի 16–ին։