Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել

Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան էլ դուրս բերեն ջրամբարից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ականատեսները պատմել են, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի եղել, իսկ մահացածը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող:

Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ քննչական կայազորային վարչության քննիչները:

Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն ջրամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել

Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: