ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ականատեսները պատմել են, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի եղել, իսկ մահացածը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող:
![Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1746/37/17463711_0:0:800:450_600x0_80_0_0_806d8aaf4e7b2e8235b5306efc8c9fb3.jpg)
Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ քննչական կայազորային վարչության քննիչները:
Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն ջրամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:
![Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1746/37/17463719_0:0:800:450_600x0_80_0_0_77137788feb5aa80a1b17d3cbbd052b5.jpg)
Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: