ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես են հայ բժիշկները Հալեպում մարդկային կյանք փրկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։