ՌԱԴԻՈ

Մարուքյան. «Այսօր այս խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ»

Հեղափոխությունը եղել է հանրապետական ռեժիմի դեմ և այսօր այդ համակարգը իշխանություն չէ։ Հետևաբար, տրամաբանական է, որ հակահեղափոխականները պետք է լինեն հանրապետականները։
Sputnik
Էդմոն Մարուքյան

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ես կարծում եմ, որ հակահեղափոխության օջախ Հայաստանում չկա։ Ոչ «Հանրապետական» կուսակցությունը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու։ Այսօր այս խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ, որովհետև այն պետք է լինի «Հանրապետականը»։ Բայց ընդդիմադիր ուժը ժողովրդի վստահությունը վայելող ուժ է»,–ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` նոր ԱԺ–ում կլինի նորմալ իշխանական խմբակցություն, այսինքն` կառավարող մեծամասնություն և կլինի ընդդիմադիր խմբակցություն։