Վարդան Բոստանջյանը հրաժարական է տվել

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը որոշել է ցած դնել պատգամավորական մանդատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Ինչպես նշված է Արա Բաբլոյանի պաշտոնական հայտարարության մեջ, Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր` հուլիսի 31-ին։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, նրա պատգամավորական լիազորությունները չեն դադարեցվում։

Հիշեցնենք, որ Վարդան Բոստանջյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրական ցուցակով: