Երևանի փողոցներից մեկում մեծ քանակությամբ սնդիկ են հայտնաբերել

Փրկարարներն ահազանգ են ստացել, որ Այգեստանի 9-րդ փողոցում նստարաններին մեծ քանակությամբ սնդիկ է թափված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 12-ին, ժամը 22:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի լվացման աշխատանքներ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:

Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: