Ինչպես ամուսնուն խլել անծանոթ գեղեցկուհու ճիրաններից. վրացական հարսանիքի թեժ զույգը

Վրացի կինը հարսանիքի ընթացքում ոչ մեկին չի զիջում իր ամուսնուն։ Տեսանյութում երևում է` ինչպես է նա «պաշտպանում» ամուսնուն օտար կանանցից։
Sputnik

YouTube–ի վրացական հատվածում մեծ հետաքրքրություն է առաջացրել խանդոտ կնոջ տեսանյութը։ Հարսանիքի ընթացքում բարձրահասակ, սևահեր աղջիկը պարում է մի տղամարդու հետ։ Նրանք շատ ուրախ են պարն իրար հետ կիսելու համար։

Բայց պարողների ուրախությունը երկար չի ձգվում։ Փոթորկի պես վրա է հասնում պարող տղամարդու կինն ու «խլում» ամուսնուն անծանոթ պարուհու ճիրաններից։