Միլիոնատեր Օհանյանը հոր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել

Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը, պատմել է, թե ինչ է իր համար նշանակում հայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram սոցիալական ցանցում հուզիչ լուսանկար է հրապարակել հոր` Քրիս Օհանյանի հետ։

ԱՄՆ-ում նախօրեին տոնել են Հոր օրը։

«Դերային մոդել, տոնդ շնորհավոր, հայրիկ», — լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Գրառումը դուր է եկել Օհանյանի օգտատերերին և 13 ժամվա ընթացքում ավելի քան 8 հազար «հավանության» է արժանացել։

«Դուք նման եք ձեր հորը»,- գրել է mrs.bosschic-ը։

«Շնորհավորում եմ ձեզ և ձեր հորը։ Ձեր կինն ու դուստրը ձեզ չեն շնորհավորե՞լ», — գրել է catherine.holt.129-ը։

Ավելի վաղ Օհանյանը շքեղ նվեր էր մատուցել իր հորը և նրա համար 1966թ-ի «Մուսթանգ» էր գնել։

Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983թ-ի ապրիլի 24-ին Բրուկլինում։ Վաղ տարիքից նա հետաքրքրվել է վեբ դիզայնով և ծրագրավորմամբ։