Վրաստանի հայկական դպրոցներում մայրենիին մեծ տեղ կտրվի. Հարությունյանը հանդիպել է Գիգաուրին

Վրաստանն ու Հայաստանը համատեղ կփորձեն Վրաստանի հայկական դպրոցներում բարձրացնել մայրենիի դասավանդման մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Թբիլիսին և Երևանը համատեղ կլուծեն Վրաստանի հայկական դասարաններում մայրենի լեզվի դասավանդման մակարդակի խնդիրը։ Այս մասին այսօր ասաց Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին։

Գիգաուրին և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել են Թբիլիսիի №103 հանրային հայկական դպրոց և ծանոթացել ուսումնական գործընթացին։ Հարությունյանը Թբիլիսիում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության երկօրյա այցի շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանը Ջավախք է մեկնում. ի՞նչ է սպասվում նրան այնտեղ

«Հայ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք շարունակել բարձր մակարդակով երկկողմ համագործակցությունը։ Բազմազգությունը Վրաստանի ուժն է, համատեղ ջանքերով կլուծենք լեզվի ուսումնասիրման խնդիրը», – ասաց Գիգաուրին։

Նա ընդգծեց, որ Թբիլիսիում ուրախ են Վրաստանի հայկական պատվիրակության պաշտոնական առաջին այցի համար։ Սա հարաբերությունների բարձր մակարդակի և բարիդրացիական տրամադրվածության ևս մեկ ցուցանիշ է, ասաց փոխնախարարը։

Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ Երևանը հատուկ նշանակություն է տալիս Վրաստանում հայկական դպրոցի գործունեությանը, և նպաստելու է Վրաստանի հայկական դասարաններում և դպրոցներում ազգային լեզվի դասավանդման բարձր մակարդակի ապահովմանը։

«Հայաստանը հայկական դպրոցներին և դասարաններին պետք է մայրենի լեզվի և գրականության դասագրքեր տրամադրի։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնելու համագործակցությունը վրացի գործընկերների հետ այդ խնդիրների լուծման համար», – ասաց Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկեց մայիսի 30-ին։ Փաշինյանի՝ Թբիլիսի այցի առաջին օրը ժամագրված էր ամեն րոպեն։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Հայերին և վրացիներին մեծ սերն է կապում. Վրաստանի նախագահը հանդիպել է Փաշինյանի հետ

Փաշինյանն այցի ընթացքում հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։

Այցի երկրորդ օրը մեկնարկեց Փաշինյանի և վրացի գործարարների հետ հանդիպումով, ներկա պահին հայկական պատվիրակությունը գտնվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում։ ՀՀ վարչապետը ժամը 14:00-ից հետո նաև Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջան կայցելի։

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին էլ տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։