Երևանում ակտիվիստները պոկում են այգու շինարարական պաստառները. տեսանյութ

Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ծառեր հատելու և շինարարություն սկսելու դեմ պայքարող ցուցարարները պոկում են այգու շինարարական պաստառները։
Sputnik

Նշենք, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բարեկարգման աշխատանքներ է իրականացնում։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ մասնագետները թույլ են տվել հատել ծառերը, որպեսզի դրանք փոխարինվեն նորերով։

Հատված ծառերի լուսանկարները մեծ իրարանցում էին առաջացրել սոցիալական ցանցերում։ Այսօր առավոտից ցուցարարները հավաքվել էին այգու տարածքում։ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը նրանց վստահեցեց, որ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկելու, բայց ակտիվիստներին չբավարարեցին այդ փաստարկները, և նրանք սկսեցի պատռել շինարարական պաստառները։

Նշենք, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը հիմնական պահանջ էր դրել, որ այգին չտրամադրվի այլ անհատի կամ կազմակերպության և այգում առևտրային ոչ մի գործունեություն չիրականացվի:

Բարեգործական հիմնադրամը պարտավորվել է 99 տարի շարունակ զբաղվել այգու խնամքով և երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել։