Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը կմասնակցի Կաննի կինոփառատոնին

Միջազգային կինոփառատոների մասնակցած տեսահոլովակը կցուցադրվի ոչ մրցութային CANNES SHORT FILM CORNER ծրագրի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար» խորագիրը կրող տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կմասնակցի Կաննի 71-րդ կինոփառատոնին: Այս մասին հայտնում է միության մամուլի ծառայությունը

Կինոփառատոնի ընթացքում տեսահոլովակը կցուցադրվի ոչ մրցութային CANNES SHORT FILM CORNER ծրագրի շրջանակում:

Այս տեսահոլովակն արդեն իսկ մասնակցել է միջազգային կինոփառատոների, մասնավորապես` Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում երրորդ տեղն է զբաղեցրել։

Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակը նկարահանել են ռեժիսոր-անիմատորներ Անդրանիկ Բերբերյանն ու Անդրեյ Լիդագովսկին։