Ադիգեացի հայը ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի սամբոյի առաջնությունում

Վարդգես Հակոբյանն ազգային հավաքականի կազմում Ռուսաստանը կներկայացնի Աշխարհի առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Օրենբուրգում ավարտվել է Ռուսաստանի սամբոյի մինչև 21 տարեկանների առաջնությունը։

Պատանի Հայկն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Ադիգեայում բնակվող Վարդգես Հակոբյանը, հայտնում է «Սովետսկայա Ադիգեան»։ Սամբոյի մարզական պատրաստվածության կենտրոնի սանը ոսկե մեդալ է նվաճել ամենահեղինակավոր քաշային կարգում` +100 կգ։ Առաջնությանը ավելի քան 500 մարզիկ են մասնակցել։

Մրցումներն անցկացվել են Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների նախընտրական փուլի շրջանակում։

Հայ մարզիկն ազգային հավաքականի կազմում Ռուսաստանը կներկայացնի Աշխարհի առաջնությունում, որն այս տարվա հոկտեմբերին անցկացվելու է Վրաստանում։