00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են. 3-ում դրանք մրցակցային չեն

© Photo : press office of the Central Electoral Commission of ArmeniaՏԻՄ ընտրությունները ՀՀ–ում
ՏԻՄ ընտրությունները ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2026
ՏԻՄ ընտրությունները ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի 7 մարզի 12 համայնքում այսօր կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով:
Ժամը 8։00–ին բոլոր համայնքներում մեկնարկել է քվեարկությունը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական ցուցակներով 12 համայնքի 317 տեղամասում հաշվառված է 233 494 ընտրող։
Ամենաշատ ընտրող ունի Աշտարակը՝ 48 860, հաջորդում են Մեծամորը (45 764) և Կապանը (29 253), իսկ ամենաքիչը Մեծաձորում է` 73 ընտրող։
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
Արմավիրի Բաղրամյան համայնքում համայնքապետի պաշտոնի և ավագանու համար պայքարի մեջ են մտել «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, որոնք Ապարանում հանդես են գալիս դաշինքնով։
Մեծամորում թեժ է լինելու։ Պայքարի մեջ են ՔՊ–ն և ՀՅԴ–ն։ Գեղարքունիքի Սևան քաղաքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 2 կուսակցություն և մեկ դաշինք` «Քաղաքացիական պայմանագիր» և «Միասնական համայնք» կուսակցությունները և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցություններ)։ Սպիտակում ևս 3 ուժ է ներկայացված` ՔՊ, «Ուժեղ Հայաստան» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Շիրակի Ամասիա համայնքում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն ՔՊ և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։ Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքում ՏԻՄ ընտրություններին միմիյանց դեմ մրցում են «Շանթ դաշինք» , «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները, իսկ Տավուշի Նոյեմբերյան համայնքում` «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին 25–ին ՀՀ 21 համայքներում են կայացել ՏԻՄ ընտրություններ։ Այդ ժամանակ ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
Լրահոս
0