https://arm.sputniknews.ru/20261025/ajsor-tim-yntrutjunner-en-hajastani-21-hamajnqnerum-108473722.html
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում
Sputnik Արմենիա
Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T08:00+0400
2026-10-25T08:00+0400
2026-10-25T09:43+0400
տիմ ընտրություններ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1611/79/16117991_0:84:1601:984_1920x0_80_0_0_8fe3714a361f848122ddac3e03a2f1d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։Ժամը 8-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը։Այս ընտրություններում ուշադրությունը Գորիսի ուղղությամբ է, որտեղ պայքարում են «Ապրելու քվե» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը և «Համերաշխություն» դաշինքը (ՔՊ + «Գործարար» կուսակցություն), որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում թեկնածու է (Արսեն Գևորգյան) առաջադրել միայն Ստեփանավան համայնքում, որը, սակայն, հիմա կալանավորված է։Մյուս համայնքներում տարբեր ուժեր են առաջադրվել, այդ թվում՝ «Ապրելու երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայաստանի շնորհապետական կուսակցություն», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1611/79/16117991_88:0:1511:1067_1920x0_80_0_0_96419063654b4a152e96fb34ab5b4838.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, հայաստան
տիմ ընտրություններ, հայաստան
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում
08:00 25.10.2026 (Թարմացված է: 09:43 25.10.2026) Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
Ժամը 8-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը։
Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առհասարակ, ՔՊ-ն մասնակցում է բոլոր 19 համայնքներում ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին։
Այս ընտրություններում ուշադրությունը Գորիսի ուղղությամբ է, որտեղ պայքարում են «Ապրելու քվե» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը և «Համերաշխություն» դաշինքը (ՔՊ + «Գործարար» կուսակցություն), որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում թեկնածու է (Արսեն Գևորգյան) առաջադրել միայն Ստեփանավան համայնքում, որը, սակայն, հիմա կալանավորված է։
Մյուս համայնքներում տարբեր ուժեր են առաջադրվել, այդ թվում՝ «Ապրելու երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայաստանի շնորհապետական կուսակցություն», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և այլն։