00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
9 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու քրեական վարույթով

© Photo : official site of the Prosecutor General's office of RAՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2026
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բորիս Նազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական անփութությունը հոդվածով:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել 1998–ին սպանված նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու վերաբերյալ քրեական վարույթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթից անջատված մասի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազը պատշաճ չի կատարել Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, քննիչին քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում տալու դատախազի բացառիկ լիազորությունները»,–հայտնում է քննչական կոմիտեն։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):
Նշվում է, որ այդ պաշտոնեական անփութության արդյունքում 2000 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել Ս․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Ա.-ի առնչությունը Վահրամ Խորխոռու սպանությանը հաստատող մի շարք ապացույցներ են եղել։
Նույն քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Ս․Ա․-ի վերաբերյալ քննվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։
Բացի այդ, նույն քրեական վարույթով քննիչը Վահրամ Խորխոռունու սպանությանը Հ․Ն.-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում նրան որպես մեղադրյալ չի ներգրավել։ Անգործության հետևանքով Հ․Ն․-ն շուրջ 25 տարի չի ենթարկվել քրեական պատասխանատվության և միայն 2025 թվականի հուլիսի 31-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։
Այսպիսով, հաստատվել է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն.-ն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարի նախկին տեղակալ Խորխոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում: Նրա ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
Հավելենք նաև, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. փաստաբանը մանրամասնում է
Լրահոս
0