00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. փաստաբանը մանրամասնում է

Վահրամ Խորխոռունի - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2026
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալներից մեկի՝ Հրայր Նարիմանյանի՝ ՌԴ-ից հանձնման գործընթացում առաջընթաց չկա: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:
Թերթը նշում է, որ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում, և նրա հանձնման վերաբերյալ զրուցել է վերջինի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ:
«Խորխոռունու սպանության գործով մեղադրյալի հանձնման գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ, ըստ էության, ընդհանրապես առաջընթաց չունի։ Մենք մեր հնարավորությունների շրջանակում ջանքեր ենք գործադրում գործընթացն արագացնելու և այն իրավական ճանապարհով ավարտին հասցնելու ուղղությամբ։ Մեղադրյալն ունի ապաստան հայցելու հնարավորություն, և այդ հարցում որևէ իրավական խոչընդոտ չկա: Այնուամենայնիվ, մենք մեր կողմից հրաժարվել ենք ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հանձնման գործընթացը չբարդացնելու նպատակով»,- նշել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ չի ցանկանում այս պահին բացահայտել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հանգեցնում գործընթացի ձգձգմանը կամ չհանձնելուն, քանի որ դրանք իրավական և քաղաքական զգայուն հարցեր են: Մարտիրոյանը պնդել է, որ դրանց վերաբերյալ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալը կարող է վնասել իրենց հետագա քայլերին։
Մեղադրյալ Նարիմանյանի հայաստանյան փաստաբանը վստահեցրել է՝ շարունակելու են հետևողականորեն պահանջել, որպեսզի Նարիմանյանի հանձնման գործընթացը շարժվի առաջ և օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարի նախկին տեղակալ Խորխոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում: Նրա ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
Հավելենք նաև, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։
Լրահոս
0