https://arm.sputniknews.ru/20261128/davit-hambardzumjani-azatazrkumy-qaghaqakan-hetapndman-drsevvorum-e-ynddimadir-hamakhmbum-109872327.html
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման դրսևորում է. ընդդիմադիր համախմբում
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման դրսևորում է. ընդդիմադիր համախմբում
Sputnik Արմենիա
Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ... 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T17:33+0400
2026-11-28T17:33+0400
2026-11-28T18:23+0400
դավիթ համբարձումյան
ընդդիմություն
տիմ ընտրություններ
մասիս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586656_0:28:1193:699_1920x0_80_0_0_d76bbc9d83b97f1d53d4b527c3037135.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ժողովրդից փորձում են խլել իր համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդիմադիր համախմբումը` անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտելու որոշմանը։Նոյեմբերի 27–ին հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածուԴավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և նույն օրը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։Ընդգծվում է, որ ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։ «Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև»,–նշված է հաղորդագրության մեջ։Ընդգծվում է, որ նման գործելաոճը ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ ընդդիմադիր Արսեն Գևորգյանի դեպքում։Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586656_131:0:1191:795_1920x0_80_0_0_e03b8eafda07ed152a09aa28b99200df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ համբարձումյան, ընդդիմություն, տիմ ընտրություններ, մասիս
դավիթ համբարձումյան, ընդդիմություն, տիմ ընտրություններ, մասիս
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման դրսևորում է. ընդդիմադիր համախմբում
17:33 28.11.2026 (Թարմացված է: 18:23 28.11.2026) Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ժողովրդից փորձում են խլել իր համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդիմադիր համախմբումը` անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտելու որոշմանը։
Նոյեմբերի 27–ին հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու
Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և նույն օրը
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։
Ընդգծվում է, որ ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։
«Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ նման գործելաոճը ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ ընդդիմադիր Արսեն Գևորգյանի դեպքում։
Ընդդիմադիր համախումբը հրավիրում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։
Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։