https://arm.sputniknews.ru/20261127/masisi-hamajnqapeti-teknatsu-davit-hambardzumjany-datapartvel-e-6-tari-3-amsva-azatazrkman-109839138.html
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Մասիս համայնքում ՏԻՄ ընտրություններ կկայանան դեկտեմբերի 13–ին։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T18:37+0400
2026-11-27T18:37+0400
2026-11-27T18:54+0400
դավիթ համբարձումյան
մասիս
համայնքի ղեկավար
թեկնածու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586614_0:62:1193:733_1920x0_80_0_0_e2b7f19a8780dfb914b619fa53de9e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը։Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:Մասիսի համայնքապետը 2025 թ–ի հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։Այս տարի հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանը Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց և ուղարկվեց դատարան՝ նոր քննության։ Նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց, սահմանվեց վարչական վերահսկողություն, և Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել է դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586614_67:0:1127:795_1920x0_80_0_0_cf4165949c2da7052f8c886a67362065.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ համբարձումյան, մասիս, համայնքի ղեկավար, թեկնածու
դավիթ համբարձումյան, մասիս, համայնքի ղեկավար, թեկնածու
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման
18:37 27.11.2026 (Թարմացված է: 18:54 27.11.2026) Մասիս համայնքում ՏԻՄ ընտրություններ կկայանան դեկտեմբերի 13–ին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին»,– գրել է նա։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Այս տարի հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանը Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց և ուղարկվեց դատարան՝ նոր քննության։ Նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց, սահմանվեց վարչական վերահսկողություն, և
Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել է դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։