https://arm.sputniknews.ru/20261128/bhkn-dimel-e-sahmanadrakan-dataran-ev-mardu-iravunqneri-evrvopakan-dataran-109869353.html
ԲՀԿ–ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ԲՀԿ–ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Sputnik Արմենիա
Դիմումներով կուսակցությունը վիճարկում է օրենքի այն կանոնները և այն որոշումները, որոնց պատճառով ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T16:20+0400
2026-11-28T16:20+0400
2026-11-28T16:28+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ազգային ժողովի ընտրություններ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
սահմանադրական դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/09/100832583_0:83:1247:784_1920x0_80_0_0_aa42b717d6caef3fb37f184f4b0aa533.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք նոր դիմում, իսկ նոյեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։ Կուսակցության շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը։Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/09/100832583_0:0:1107:830_1920x0_80_0_0_6121454c8de5fe5895e06c2a159f611b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), սահմանադրական դատարան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), սահմանադրական դատարան
ԲՀԿ–ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
16:20 28.11.2026 (Թարմացված է: 16:28 28.11.2026) Դիմումներով կուսակցությունը վիճարկում է օրենքի այն կանոնները և այն որոշումները, որոնց պատճառով ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք նոր դիմում, իսկ նոյեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տեղեկությունը
հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։
«Դիմումներով կուսակցությունը վիճարկում է օրենքի այն կանոնները և այն որոշումները, որոնց պատճառով իր ընտրողների ձայները չհաշվվեցին, և ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կուսակցության շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը
թողեց ուժի մեջ։