https://arm.sputniknews.ru/20261127/skizbn-alievjan-e-sharunakutjuny-nikvolakan-serzh-sargsjany-sahmanadrutjan-masin-109828609.html
Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին
Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահն ընդդիմության խնդիրն է համարում հանրությանը բացատրել փաստաթղթի ողջ վտանգը։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T15:00+0400
2026-11-27T15:00+0400
2026-11-27T15:02+0400
սերժ սարգսյան
սահմանադրություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109828103_0:0:1920:1080_1920x0_80_0_0_752787e4866c13847abb752c7b59fda5.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության նախագիծը շատ վատ փաստաթուղթ է համարում։ Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նա վկայակոչեց հայտնի իրավագետ, գործող Սահմանադրության հեղինակներից Վարդան Պողոսյանի կարծիքը. վերջինս ավելի վաղ ասել էր, որ փաստաթղթի սկիզբն ալիևյան է, իսկ շարունակությունը՝ նիկոլական։ Սարգսյանի խոսքով՝ այս ձևակերպումը լավագույնս արտացոլում է փաստաթղթի էությունը։Նախագծից, ինչպես հայտնի է, հանել են Անկախության հռչակագրի հղումը (դրանում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը)։ Հիշեցնենք` նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվեց նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար բավական է, որ ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», որի արդյունքում, նրա խոսքով, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի անցնի խորհրդարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109828103_269:0:1709:1080_1920x0_80_0_0_5ca0b6a0787bda3e6acc648aa6d49611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, սահմանադրություն, հայաստան, видео
սերժ սարգսյան, սահմանադրություն, հայաստան, видео
Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին
15:00 27.11.2026 (Թարմացված է: 15:02 27.11.2026) ՀՀ երրորդ նախագահն ընդդիմության խնդիրն է համարում հանրությանը բացատրել փաստաթղթի ողջ վտանգը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության նախագիծը շատ վատ փաստաթուղթ է համարում։
Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նա վկայակոչեց հայտնի իրավագետ, գործող Սահմանադրության հեղինակներից Վարդան Պողոսյանի կարծիքը. վերջինս ավելի վաղ ասել էր, որ փաստաթղթի սկիզբն ալիևյան է, իսկ շարունակությունը՝ նիկոլական։ Սարգսյանի խոսքով՝ այս ձևակերպումը լավագույնս արտացոլում է փաստաթղթի էությունը։
Նախագծից, ինչպես հայտնի է, հանել են Անկախության հռչակագրի հղումը (դրանում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը)։
«Ընդդիմության անելիքը պետք է լինի հասարակությանը բացատրել, թե ինչքան վատն է այդ նախագիծը, ինչքան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»,- կարծում է ՀՀ 3–րդ նախագահը:
Հիշեցնենք` նոր Սահմանադրության
նախագիծը հրապարակվեց նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար բավական է, որ ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», որի արդյունքում, նրա խոսքով, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի անցնի խորհրդարան։